Կրեմլը Բերնհեմի իշխանության գալուց հետո Լոնդոնի հետ հարաբերությունների բարելավման հույսեր չունի
Կրեմլը չի ակնկալում, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բերնհեմի իշխանության գալուց հետո Լոնդոնի հետ հարաբերությունները կբարելավվեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, նման հույսեր մենք չենք փայփայում, նման սպասումներ չունենք»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Բերնհեմի առաջին հայտարարություններից մեկը վերաբերում էր Ուկրաինային աջակցելու շարունակական պատրաստակամությանը, ինչը, ըստ Կրեմլի, նշանակում է, որ Լոնդոնը մտադիր է շարունակել պատերազմին աջակցող իր քաղաքականությունը։
Պեսկովը նշել է, որ Մոսկվայում արձանագրել են այդ դիրքորոշումը։
Հիշեցնենք, որ Էնդի Բերնհեմը պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը՝ փոխարինելով Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերին, որը հրաժարական էր տվել երկարատև քաղաքական ճգնաժամից հետո։
Բերնհեմը հայտարարել է, որ Լոնդոնի աջակցությունն Ուկրաինային կմնա «անսասան»։ Նա նաև հայտնել է, որ իր առաջին միջազգային շփումներից մեկը լինելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցը, որի ընթացքում մտադիր է հավաստիացնել, որ Մեծ Բրիտանիայի քաղաքականության մեջ Ուկրաինայի հարցով որևէ փոփոխություն չի եղել։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...
Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել։«Մարդը, երբ կյանքի ինչ-որ մի պահի ազատ ժամանակ շատ է...