Ռուսասանի դեսպանը կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է առաջիկա օրերին Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովին երկրի արտաքին քաղաքական գերատեսչություն կանչելու մասին։
Երկուշաբթի օրը ԲեՖԵմ ՏեՎե հեռուստաալիքի եթերում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտնել է. «Մենք առաջիկա օրերին կկանչենք Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանին, ինչպես նաև պատժամիջոցներ կսահմանենք ինը ֆիզիկական անձանց և չորս ընկերությունների նկատմամբ, որոնք պատասխանատու են այս կիբերարշավի համար»։
Նախարարի փոխանցմամբ՝ Ֆրանսիան ներառված է եվրոպական այն 10 պետությունների շարքում, որոնք վերջերս թիրախավորվել են կիբերհարձակումների կողմից։ Ժան-Նոել Բարոն նշել է, որ հարձակումներ են գրանցվել նաև գերատեսչությունների ու ընկերությունների նկատմամբ, իսկ հաքերների հիմնական նպատակն է եղել սաբոտաժն ու լրտեսությունը։
Նմանատիպ հոդվածներ
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...