Պեսկովը նշել է՝ ինչ պայմանով «հաջորդ օրը պատերազմը կավարտվի»
Շվեյցարական Die Weltwoche հրատարակությանը տված հարցազրույցում ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը։ Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Զելենսկին պաշտոնը ստանձնելիս սեփական ժողովրդին խոստացել էր դադարեցնել պատերազմը, ինչը նրա սկզբնական խոստումն էր։
«Զելենսկին իշխանության եկավ և իր ժողովրդին խոստացավ, որ վերջ կդնի պատերազմին։ Դա նրա սկզբնական խոստումն էր։ Եվ նա դեռ կարող է ավարտել պատերազմը՝ կայացնելով շատ պատասխանատու որոշում՝ դուրս բերել իր զորքերը Դոնբասից՝ այն շրջաններից, որոնք այժմ դարձել են Ռուսաստանի մաս, և արդեն իսկ դե ֆակտո դարձած իրավիճակը ճանաչել որպես դե յուրե»,- հայտարարել է նա։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, նման քայլի դեպքում պատերազմը կդադարեցվեր հենց հաջորդ օրը։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...