Եվրախորհրդարանը դատապարտել է 1974-ի թուրքական ներխուժման ընթացքում կիպացի կանանց նկատմամբ բռնությունը
Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով առաջին անգամ 1974 թվականին Թուրքիայի կողմից Կիպրոս ներխուժման ընթացքում սեռական բռնության ենթարկված կիպրացի կանանց և աղջիկներին պաշտոնապես ճանաչել է այդ հանցագործությունների զոհեր։ Այս մասին փոխանցում է Factor.am-ը։
Բանաձևն ընդունվել է 575 կողմ, 33 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ հիմնվելով Հունաստանի «Նոր դեմոկրատիա» կուսակցության եվրապատգամավոր Էլեոնորա Մելեթիի զեկույցի վրա։
Ըստ փաստաթղթի`
դատապարտվում է Թուրքիայի ներխուժումն ու Կիպրոսի հյուսիսային հատվածի շարունակվող օկուպացիան,
սեռական բռնությունը ճանաչվում է որպես պատերազմի զենք,
և կոչ է արվում վերականգնել զոհերի իրավունքները, ապահովել փոխհատուցում և աջակցություն,
Թուրքիային՝ պատասխանատվության ենթարկել միջազգային իրավունքի համաձայն։
Ստրասբուրգում ունեցած ելույթի ընթացքում Մելեթին ներկայացրել է Կանանց իրավունքների և գենդերային հավասարության կոմիտեի (FEMM) պատվիրակության՝ Կիպրոս կատարած այցի ընթացքում լսած վկայությունները՝ նշելով, որ բռնությունը զոհերի նկատմամբ շարունակվել է նաև տարիներ անց՝ խարանի, մեկուսացման, մարգինալացման և լռեցման միջոցով։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է բանաձևը՝ այն անվանելով «անհիմն և անհեթեթ մեղադրանքներով լի»։ Անկարան հայտարարել է, որ ամբողջությամբ աջակցում է այս հարցով Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության արտաքին գործերի նախարարության դիրքորոշմանը և պնդել, որ Եվրախորհրդարանի մոտեցումը կողմնակալ է ու հեռու պատմական իրողություններից։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
Ուկրաինան ուժեղացրել է հարձակումները Ղրիմի ուղղությամբ՝ թիրախավորելով ծովային ուղիները
Ուկրաինայի զինված ուժերը ակտիվացրել են հարձակումները Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի ուղղությամբ՝ թիրախավորելով ոչ միա...
Այժմ չկա Ռուսաստանի նավթավերամշակման գործարան, որին չհասնի ուկրաինական զենքը. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ամփոփել է շաբաթվա ռազմական գործողությունների արդյունքները՝ հայտարարելով, որ ուկրա...
Ռուսական ավիառումբերը հարվածել են Զապորոժիեի կենտրոնին․ կա զոհ և վիրավորներ
Ռուսական ուժերը ավիառումբերով հարվածել են Ուկրաինայի Զապորոժիե քաղաքի կենտրոնին, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս չո...