Այժմ չկա Ռուսաստանի նավթավերամշակման գործարան, որին չհասնի ուկրաինական զենքը. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ամփոփել է շաբաթվա ռազմական գործողությունների արդյունքները՝ հայտարարելով, որ ուկրաինական հեռահար հարվածային միջոցներն արդեն հասանելի են Ռուսաստանի բոլոր խոշոր նավթավերամշակման գործարաններին։
«Այս շաբաթ մեր զինվորականները կարևոր արդյունքների են հասել Ռուսաստանի ռազմական մեքենային ծառայող օբյեկտների դեմ հեռահար հարվածների հարցում», - գրել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հասել են մինչև Սիբիր և հարվածել Օմսկի նավթավերամշակման գործարանին, որը գտնվում է Ուկրաինայի սահմանից շուրջ 2,5 հազար կմ հեռավորության վրա։
«Այժմ չկա Ռուսաստանի նավթավերամշակման գործարան, որին չհասնի ուկրաինական զենքը»,- հայտարարել է Զելենսկին։
Նա հավելել է, որ շաբաթվա ընթացքում հարվածներ են հասցվել նաև Սարատովի, Ռոստովի, Տվերի, Ստավրոպոլի, Կրասնոդարի երկրամասերի, Թաթարստանի և Բաշկորտոստանի նավթային ենթակառուցվածքներին։ Բացի այդ, ըստ նրա, խոցվել են Վորոնեժի մարզի օդանավակայանը, Տվերի ռազմավարական նշանակության ձեռնարկությունը, ինչպես նաև թիրախավորվել են օբյեկտներ Մոսկվայի, Լենինգրադի և Բրյանսկի մարզերում։
«Ռուսաստանի դեմ մեր հեռահար հարվածների ծրագիրը հստակ իրականացվում է։ Շնորհակալ եմ ներգրավված բոլոր ստորաբաժանումներին՝ դիպուկ աշխատանքի համար»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկու հայտարարությունները ներկայացնում են ուկրաինական կողմի գնահատականը և չեն հաստատվել անկախ աղբյուրներով։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
Ուկրաինան ուժեղացրել է հարձակումները Ղրիմի ուղղությամբ՝ թիրախավորելով ծովային ուղիները
Ուկրաինայի զինված ուժերը ակտիվացրել են հարձակումները Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի ուղղությամբ՝ թիրախավորելով ոչ միա...
ԱՄՆ-ը հարվածել է Իրանն ու Ռուսաստանը կապող երկաթուղային կամրջին
ԱՄՆ-ն անցած գիշեր հարվածել է Իրանի հյուսիս-արևելքում գտնվող երկաթուղային կամրջին, որը համարվում է Իրանը Ռուսաստանի և Չին...
ՆԱՏՕ-ն չի բացառել, որ կմասնակցեն Իրանի դեմ պատերազմին
ՆԱՏՕ-ն չի բացառում իր մասնակցությունը Իրանի դեմ հնարավոր պատերազմին։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մա...