2-ամյա երեխան բակում խաղալիս է եղել, երբ գայլը հարձակվել է. նոր մանրամասներ
Գորիսի տարբեր հատվածներում գայլերը հարձակվել են մարդկանց վրա, տուժել է 6 մարդ։ NEWS.am-ի հետ զրույցում Գորիս համայնքի Քարահունջ գյուղի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը պատմել է, որ տուժել է նաև 2 տարեկան երեխա, որը տան բակում խաղալիս է եղել, ու գայլը հարձակվել է։
«Մեկ այլ դեպք է տեղի ունեցել, դեպի Կապան տանող ճանապարհին մոտ 60 տարեկան տղամարդն իր անասուններին հանել էր այգի, մեջքով կանգնած է եղել, ու գայլը հարձակվել է։ Որդին միանգամից տարել է հիվանդանոց։ Մեր գյուղից միայն այս դեպքն է եղել, սակայն լսել եմ, որ Գորիսի տարբեր հատվածներում են գայլերը հարձակվել»,- նշել է Ավետյանը։
Գյուղի վարչական ղեկավարը փոխանցեց, որ բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Գորիսի Քարահունջ գյուղում գայլը հարձակվել է բնակիչների վրա։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ, որոնց թվում է նաև 2-ամյա երեխա։
Նմանատիպ հոդվածներ
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի...
Քիմիայի քննության շուրջ բողոքը հասել է վարչապետին
ՀՀ քիմիայի ուսուցիչները, քննությանը մասնակցած դիմորդներն ու նրանց ծնողները դիմում-խնդրանքով դիմել են ՀՀ վարչապետին, ԿԳՄՍ...