Ուկրաինայի ԶՈւ-ն զանգվածային հարվածներ է հասցրել ՌԴ-ի խոշորագույն նավթավերամշակման գործարանին
ԱԹՍ-ները հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկի վրա։ Ուկրաինական սահմանից շուրջ 2500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Օմսկի նավթավերամշակման գործարանն ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Այս մասին հայտնում են ռուսական Telegram-ալիքները։
Գործարանը պատկանում է «Գազպրոմ նեֆտ»-ին և տարեկան վերամշակում է մոտ 21 միլիոն տոննա նավթ։
Օմսկի մարզպետ Վիտալի Խոցենկոն հայտնել է, որ տարածաշրջանում առաջին անգամ խոցվել են անօդաչու թռչող սարքեր։ Միաժամանակ Օմսկի օդանավակայանում առաջին անգամ սահմանափակվել են թռիչքները։
«Մեդուզա»-ն ավելի վաղ գրել էր, որ Ռուսաստանի տասը խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մինչև այժմ հարձակումների չէին ենթարկվել միայն երկուսը՝ Օմսկի ՆՊԶ-ն և Անգարսկի նավթաքիմիական ընկերությունը։
Հուլիսի 1-ին Օմսկի երկնքում արդեն նկատվել էին հարվածային ԱԹՍ-ներ, որոնք, ըստ հաղորդումների, հաղթահարել էին ավելի քան 2500 կիլոմետր՝ Ուկրաինայի սահմանից մինչև Օմսկի մարզ։ Ենթադրվում էր, որ դրանց թիրախը հենց Օմսկի նավթավերամշակման գործարանն էր։ Մինչ այդ մարզում երկրորդ անգամ հայտարարվել էր անօդաչուների սպառնալիքի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռուսաստանի քաղաքներից մեկին
Ուկրաինական բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ռուսաստանի Պենզա քաղաքին: Ռուսաստանի Պենզայի մարզում ուկրաինական ա...
Ռուսաստանն ու Չինաստանը օդ են բարձրացրել ռազմավարական ավիացիան․ ի՞նչ է սպասվում
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգվածային գրոհ Վորոնեժի վրա․ Ուկրաինայի ԶՈՒ-ն հուժկու հարվածներ է հասցնում
Համացանցում տեսանյութեր են տարածվել, որոնցում արձանագրված են Վորոնեժի կիսահաղորդիչների արտադրության գործարանին հասցված հ...
ՌԴ ՊՆ-ն հրատապ հայտարարություն է տարածել․ ուկրաինական կործանիչներ են ոչնչացվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Նիկոլաևի մարզի «Վոզնեսենսկ» օդանավակայանում ուկրաինական երկու ՄիԳ-...