ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուզարկությունը դեռ չի ավարտվել, հայտարարությամբ հանդես կգանք ավելի ուշ. փաստաբան Մինասյան
Գագիկ Ծառուկյանի փաստաբան Սմբատ Մինասյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրականացվող խուզարկությունը դեռ չի ավարտվել, ուստի այս պահին չի կարող մանրամասներ ներկայացնել։
«Քննչական գործողությունը դեռ շարունակվում է, իսկ ավարտից հետո հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»,- ասել է նա։
Փաստաբանի խոսքով՝ ներկայում իրականացվում է անհետաձգելի քննչական գործողություն, իսկ Քրեական դատավարության օրենսգիրքը նման խուզարկությունների համար հստակ ժամկետ չի սահմանում։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը որևէ դատավարական կարգավիճակ ունի, փաստաբանը պատասխանել է, որ նման տեղեկություն չունի։
«Ես էլ եմ ուզում իմանալ, որպեսզի կարողանամ ձեզ ասել»,- նշել է նա։
Լրագրողների հարցին, թե արդյոք խուզարկության ընթացքում որևէ բան առգրավվել է, փաստաբանը հրաժարվել է պատասխանել՝ կրկնելով, որ մինչև գործողությունների ավարտը չի կարող որևէ տեղեկություն հայտնել։ Մանրամսները տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Եկել եմ՝ ձեզ աշխատավարձ տամ․ Ալեն Սիմոնյան
«Պարոն Մինասյան, ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք գալիս, իսկ դուք գալիս եք՝ չգիտեմ ինչի համար։ Եկել եմ, որ ձեզ աշխատա...
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը:Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է ք...
Նիկոլ Փաշինյանը չի կարող ոչ մեկից ոչինչ խլել․ Կարապետյանը «Արարատցեմենտի» և ՀԷՑ-ի մասին
Սամվել Կարապետյանը իր գործով դատից հետո անդրադարձել է «Արարատցեմենտի» և ՀԷՑ-ի վերաբերյալ լրագրողների հարցերին՝ նշե...