Սլովակիայում ձախողվել է նախկին պաշտոնյաների վճարների չեղարկման հանրաքվեն
Սլովակիայում շաբաթ օրը՝ հուլիսի 4-ին, կայացած հանրաքվեն չի հաջողվել ընտրողների չափազանց ցածր մասնակցության պատճառով, քանի որ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 15 տոկոսը:
Denik N-ի փոխանցմամբ՝ քվեարկությունը նախաձեռնվել էր քաղաքական համակարգի ու պետական ինստիտուտների գործունեության հարցերի շրջանակում: Քաղաքացիները պետք է պատասխանեին երկու հիմնական հարցի. դրանք վերաբերում էին մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին վարչապետի, ցմահ վճարումների չեղարկմանը, ինչպես նաև մասնագիտացված իրավապահ կառույցների՝ Հատուկ դատախազության վարչության և Ազգային քրեական գործակալության հնարավոր վերականգնմանը:
Նախապես առաջարկվում էր օրակարգում ներառել նաև խորհրդարանի վաղաժամկետ արձակման ու 180 օրվա ընթացքում արտահերթ ընտրությունների կազմակերպման հարցը, սակայն այն մերժվել էր և քվեաթերթիկում չէր ներառվել: Գործող կանոնների համաձայն՝ հանրաքվեն կայացած համարվելու համար պահանջվում է ընտրողների ավելի քան 50 տոկոսի մասնակցություն, ինչը չի ապահովվել, ուստի արդյունքները իրավաբանորեն պարտադիր ուժ չեն ունենա:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...