Քաղաքականություն

Միշուստինը սպասում է ԵԱՏՄ վարչապետների հանդիպմանը. Փաշինյանը ևս ներկա կլինի

Միշուստինը սպասում է ԵԱՏՄ վարչապետների հանդիպմանը. Փաշինյանը ևս ներկա կլինի

 ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հայտարարել է «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում ԵԱՏՄ անդամ պետությունների բոլոր վարչապետների հետ հանդիպման ակնկալիքի մասին։


Սվերդլովսկի մարզի նահանգապետ Դենիս Պասլերի հետ կիրակի օրը կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի վարչապետը երախտագիտություն է հայտնել մարզային ղեկավարությանը՝ ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու համար։ 


Միշուստինն ընդգծել է, որ ֆորումին մասնակցելու նպատակով ժամանել են արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ ու գործարարներ, այդ թվում՝ բարեկամական պետություններից։ «Ակնկալում ենք նաև հանդիպում մեր ԵԱՏՄ ողջ «չորսյակի» վարչապետների հետ, նկատի ունեմ՝ բացի Ռուսաստանից», - ասել է Միշուստինը։ 


ՌԴ կառավարության ղեկավարի աշխատանքային այցը Եկատերինբուրգ կտևի հուլիսի 5-6-ը։ Ինչպես նախապես տեղեկացրել էր ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը, երկուշաբթի օրը Միշուստինը ելույթ կունենա «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի լիագումար նիստին։ Այդ նիստի աշխատանքներին ներկա կլինեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը և Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ - նախագահի աշխատակազմի ղեկավար Ադիլբեկ Կասիմալիևը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250