Կարս-Նախիջևան երկաթուղին կուժեղացնի ՀՀ-Թուրքիա-Ադրբեջան կապը. Ուրալօղլու
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու (Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը սահմանակից – խմբ.) երկաթուղային գծի ընթացիկ կառուցումը կնպաստի Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի սերտացմանը։
Նախարարի ձևակերպմամբ՝ տվյալ երկաթուղու զարգացման ծրագիրը Թուրքիայի համար համարվում է պետական առաջնահերթություն։
Աբդուլքադիր Ուրալօղլուն հավելել է, որ տրանսպորտային բնույթի նախագծերը սոսկ ներդրումներ չեն պետության ենթակառուցվածքներում, այլ հանդիսանում են ռազմավարական քայլեր, որոնք ակտիվացնում են արտադրական ոլորտը, արտահանման ծավալները, աշխատատեղերի ստեղծումը, տարածաշրջանի զարգացումն ու միջազգային գործընկերությունը։ Ըստ նրա՝ միայն նախորդ 24 տարիների ընթացքում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտում իրականացված ներդրումների չափը կազմել է 355 միլիարդ դոլար։
Գերատեսչության ղեկավարը միաժամանակ մատնանշել է, որ Թուրքիայի երկաթուղային ցանցի ուղղությամբ կատարված ներդրումային քայլերը փոխել են պետության տնտեսական զարգացման տեմպերը։
Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղի, Աբդուլքադիր Ուրալօղլու, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար, տարածաշրջանային երկաթուղային կապեր
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. ինչ է քննարկվել
Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը մեկուկես ժամանոց հեռախոսազրույց են ունեցել։ Նախագահները քննարկել են իրավիճակը հատուկ ռա...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...