Քաղաքականություն

Ինչ պաշտոն է դիտարկում Մակրոնը` նախագահական ժամկետի ավարտից հետո

Ինչ պաշտոն է դիտարկում Մակրոնը` նախագահական ժամկետի ավարտից հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիտարկում է իր լիազորությունների ավարտից հետո ֆրանսիացի միլիարդատեր, «Իլիադ» հեռահաղորդակցության խմբի հիմնադիր և «Լը Մոնդ» թերթի համասեփականատեր Քսավյե Նյելի կառույցներում հատուկ պաշտոն զբաղեցնելու հնարավորությունը։


Հղում անելով մի քանի աղբյուրների՝ «Լը Ժուռնալ դյու Դիմանշ»-ը հայտնում է, որ պետության ղեկավարը հնարավոր ռևանշից առաջ մեկնարկային հարթակ է փնտրում։ Հոդվածում նշվում է. «Ակտիվորեն քննարկվում է մի սցենար՝ հատուկ նրա համար ստեղծված պաշտոն, որը դեռևս անորոշ ուրվագծեր ունի և կապված է Քսավյե Նյելի հետ»։


Միլիարդատերը, ով երկու հազար տասնյոթ թվականից աջակցում է Մակրոնին, կարող է նրան հնարավորություն ընձեռել մնալ ուշադրության կենտրոնում և դուրս չմնալ քաղաքական խաղից։ Ըստ պարբերականի հաղորդման՝ այս նշանակման շուրջ բանակցություններն արդեն իսկ ակտիվ փուլում են։


Մակրոնի նախագահության երկրորդ ժամկետն ավարտվում է երկու հազար քսանյոթ թվականի մայիսի տասնչորսին։ Ֆրանսիայի օրենսդրության համաձայն՝ նույն անձը չի կարող երկու ժամկետից ավելի անընդմեջ ստանձնել նախագահի պաշտոնը, սակայն ընդմիջումից հետո կրկին թեկնածություն առաջադրելու արգելք չկա։ Հետևաբար, Մակրոնը կկարողանա վերստին առաջադրվել երկու հազար երեսուներկու թվականին։


Նախագահական ընտրությունները Ֆրանսիայում նախատեսված են երկու փուլով՝ երկու հազար քսանյոթ թվականի ապրիլի տասնութին և մայիսի երկուսին։ Ինչպես ցույց են տալիս «ՕփինիոնՈւեյ»-ի՝ «Լեզ Էկո»-ի համար իրականացրած հարցման արդյունքները, երկու հազար քսանվեց թվականի հուլիսին ֆրանսիացիների միայն քսաներեք տոկոսն է վստահություն հայտնել գործող նախագահին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250