Ո՞նց է՝ դուք գիտեք Աննա Հակոբյանը ե՞րբ ու ո՞նց է ջղայնացել, ի՞նչ է ասել,բայց չգիտեք՝ դատավորներից ով ում բարեկամն է․ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողներին
Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դատավորներն ունեն անձեռնմխելիություն և պաշտոնավարում են ցկյանս՝ անկախ իրենց աշխատավայրից։
Այս մասին նա նշել է՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը Փաշինյանի իրականացրած վեթինգի լավագույն օրինակն է, քանի որ վերջինս նախկինում հայտարարում էր, որ ՄԻԵԴ-ում ՀՀ պարտված գործերով զբաղված դատավորները չպետք է պաշտոնավարեն, սակայն Խունդկարյանն այժմ հանդիսանում է ՍԴ դատավոր։
«Ինչի՞ եք մի անձի վրա կենտրոնանում, եթե Խունդկարյանը ՍԴ դատավոր չլիներ՝ Վճռաբեկի նախագահ կլիներ։ Մենք մի քանի անուններ ենք հրապարակ բերել ու իրենց անընդհատ թիրախավում ենք, որ նախկին պաշտոնյաների զավակներ, փեսաներ, հարսներ դատավոր են, նրանց անունները ոչ ոք չգիտի, որովհետև լրատվամիջոցները նրանց անունները չեն տալիս։ Այսինքն, մի 2 անուն են տալիս, ու, ընդ որում, դիպուկ չեն այդ անունները։ Մյուսների անունները չգիտեք, չեք տալիս, որ անունները տանք, ասելու եք մարդկանց թիրախավորում եք։ Դատավորները պաշտպանված են։ Բա դուք գնացեք, դատավորներով հետաքրքրվեք, ինչու չեք հետաքրքրվում՝ ում որդիներն են, ում հարսներն են, ում փեսաներն են։ Էդ ոնց ա դուք գիտեք Աննա Հակոբյանը երբ ու ոնց է ջղայնացել, ինչ է ասել, ինչ տրամադրությամբ, բայց չգիտեք՝ դատավորներից ով ում բարեկամն է։ Խելագարվելու բան է»,- ասել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...