Վարորդական իրավունքների վերահսկողությունը կթվայնացվի. ՆԳՆ նախարար
Ներքին գործերի նախարարությունը նախատեսում է թվայնացման շրջանակում բարելավել վարորդական իրավունքների վերահսկողության համակարգը՝ ապահովելով ավելի արդյունավետ տվյալների փոխանակում բժշկական հաստատությունների և պետական տեղեկատվական հարթակների միջև։
Նախաձեռնության նպատակն է բացառել այն դեպքերը, երբ վարորդական իրավունք ունեն կամ շարունակում են օգտագործել այն քաղաքացիները, որոնք բժշկական ցուցումներով չեն կարող վարել տրանսպորտային միջոց։
«Այս պահի դրությամբ շատ ենք ունենում դեպքեր, երբ որ օրինակ բժշկական հաստատությունների, կոնկրետ այս դեպքում արմեդի հետ ինտենսիվ կապի բացակայությամբ պայմանավորված շատ հաճախ մենք շարունակում ենք վարելու իրավունք տալ այն անձանց, որոնք օրինակ կարող են թմրաբանական կամ հոգեբուժական հաստատությունում հաշվառում ունենալ և ընթացս, երբ որ բացահայտում ենք այդ հանգամանքը, նոր միայն դադարում է վարորդական իրավունքը։»,- նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Ինչպես նշել է նախարարը՝ առաջարկվող փոփոխությամբ կապահովվի «Արմեդ» համակարգի և վարորդական իրավունքների հաշվառման համակարգի փոխգործակցությունը։ Եթե «Արմեդ»-ից ստացվի ազդակ, որ անձի առողջական վիճակը համապատասխանում է վարորդական իրավունքի դադարեցման հիմքերին, ապա իրավասու մարմինները կկարողանան ավտոմատ կերպով արձագանքել՝ առանց սպասելու, որ քաղաքացին ներկայանա հաշվառման կամ քննական ստորաբաժանում։
Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ այս մեխանիզմը կնպաստի ճանապարհային անվտանգության բարձրացմանը և պետական ծառայությունների թվայնացման միջոցով ավելի արդյունավետ վերահսկողության ապահովմանը։
Նմանատիպ հոդվածներ
Եկել եմ՝ ձեզ աշխատավարձ տամ․ Ալեն Սիմոնյան
«Պարոն Մինասյան, ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք գալիս, իսկ դուք գալիս եք՝ չգիտեմ ինչի համար։ Եկել եմ, որ ձեզ աշխատա...
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը: Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է...
Նիկոլ Փաշինյանը չի կարող ոչ մեկից ոչինչ խլել․ Կարապետյանը «Արարատցեմենտի» և ՀԷՑ-ի մասին
Սամվել Կարապետյանը իր գործով դատից հետո անդրադարձել է «Արարատցեմենտի» և ՀԷՑ-ի վերաբերյալ լրագրողների հարցերին՝ նշելով, ո...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...