Քաղաքականություն

ԵՄ-ի 18 միլիոն եվրոյի աջակցությունը որտե՞ղ կծախսվի. Փաշինյանը պարզաբանեց

ԵՄ-ի 18 միլիոն եվրոյի աջակցությունը որտե՞ղ կծախսվի. Փաշինյանը պարզաբանեց

Եվրոպական Միության տրամադրած ֆինանսական օգնությունն արդեն ծառայում է հայ գործարարների շահերին, իսկ Երևանը շարունակում է ընդլայնել արտահանողների աջակցության ներքին մեխանիզմները։


Այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով աջակցության փաթեթի շրջանակում հավելյալ 18 միլիոն եվրո հատկացնելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը։


Պատասխանելով այն հարցին, թե հատկապես երբ արտահանման սահմանափակումներից տուժած բիզնեսը կզգա եվրոպական սուբսիդիաների ազդեցությունը, կառավարության ղեկավարը պարզաբանել է, որ պետությունն անհրաժեշտ ռեսուրսները գործարկել է նախապես։ Նրա խոսքով՝ Բրյուսելի հատկացրած միջոցները ինտեգրվում են արդեն իսկ մեկնարկած պետական ծրագրերում։


«Այդ ազդեցությունը գործարարները զգում են արդեն վաղուց, քանի որ կառավարությունը նախկինում ընդունել էր համապատասխան որոշումներ և իրականացրել անհրաժեշտ բյուջետային հատկացումները։ Մեզ մոտ գործում են աջակցության ծրագրեր վարկավորման մասով, իսկ կառավարության այսօրվա նիստում մենք ընդունեցինք օժանդակության ևս երկու ծրագիր։ Արդեն իսկ իրականացվել են բազմաթիվ նախագծեր, բացի դրանից, այժմ ընթացքի մեջ է արտահանման աջակցության գործակալության ստեղծումը, այն կձևավորվի մոտակա ժամանակներս»,- նշել է նա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250