ՀՀ-ում ընտրված պաշտոնյան պետք է ծառայի միայն Հայաստանի Հանրապետությանը․ Արուսյակ Ջուլհակյան
ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը պատգամավորների երդման տեքստի փոփոխման հարցը քննարկելիս նշել է, որ աշխարհասփյուռ հայության նպատակները չեն կարող լինել նույնական, քանի որ տարբեր երկրներում բնակվող հայերն ունեն տարբեր առաջնահերթություններ ու շահեր։ Առաջարկվել է, որ լինի Հայաստանի պետություն Հայաստանի Հանրապետության փոխարեն։
«Չի կարող, օրինակ՝ Նոր Զելանդիայում բնակվող հայը ունենալ նույն նպատակները, ինչ ունի Տոմսկում, կամ ինչու ոչ, Կալուգայում և այլ վայրերում։ Այսինքն այդ համազգային նպատակները չեն կարող լինել միասնական, հետևաբար և Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված պաշտոնյան չպետք է աշխարհասփյուռ հայության նպատակներին ծառայի: »,- նշել է Ջուլհակյանը։
Նա նշել է, որ ունի համոզմունք և պնդում է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից ընտրված պաշտոնյան պետք է ծառայի բացառապես Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության ժողովրդին, այլ ոչ թե հայ ժողովրդին։
Նմանատիպ հոդվածներ
Եկել եմ՝ ձեզ աշխատավարձ տամ․ Ալեն Սիմոնյան
«Պարոն Մինասյան, ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք գալիս, իսկ դուք գալիս եք՝ չգիտեմ ինչի համար։ Եկել եմ, որ ձեզ աշխատա...
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը: Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է...
Նիկոլ Փաշինյանը չի կարող ոչ մեկից ոչինչ խլել․ Կարապետյանը «Արարատցեմենտի» և ՀԷՑ-ի մասին
Սամվել Կարապետյանը իր գործով դատից հետո անդրադարձել է «Արարատցեմենտի» և ՀԷՑ-ի վերաբերյալ լրագրողների հարցերին՝ նշելով, ո...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...