ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ես այլ երկրների ներքին գործերը չեմ մեկնաբանում. Փաշինյանը՝ Ալիևի մասին հարցին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ իշխանական թիմի կադրային վերադասավորումներն իրականացվում են առանց իր ընտանիքի միջամտության, իսկ երկրում մամուլի ազատության մակարդակն ինքնին խոսուն է։
Կառավարության ղեկավարն անդրադարձել է լրագրողների հարցին այն մասին, թե արդյոք Աննա Հակոբյանը պահանջել է պաշտոնանկ անել խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանին՝ վերջինիս կողմից իր հիմնադրամի հասցեին հնչած քննադատության պատճառով, և արդյոք Սիմոնյանին պատրաստվում են դիվանագիտական աշխատանքի ուղարկել Ռուսաստան։ Վարչապետը կտրականապես հերքել է այս լուրերը՝ տալով կարճ մեկնաբանություն․ «Աննա Հակոբյանը քաղաքական գործընթացներում որևէ մասնակցություն կամ դեր չունի»։
Մամուլի ներկայացուցիչները նաև խնդրել են Փաշինյանին գնահատել հարևան երկրների առաջնորդներին, մասնավորապես՝ պատասխանել, թե արդյոք նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համարում է ժողովրդավար, թե՞ բռնապետ, և համեմատել նրան Հայաստանի կառավարման իր ոճի հետ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից դատարանների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ հնչեցված մեղադրանքների համատեքստում։ Վարչապետը հրաժարվել է միջազգային գնահատականներ տալուց, սակայն պատասխանել է իր հասցեին հնչող ավտորիտարիզմի մեղադրանքներին․ «Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, ես չեմ մեկնաբանում այլ երկրների ներքին գործերը։
Թե որքանով եմ ես բռնապետ, իսկ որքանով՝ ոչ, դրա մասին կարելի է եզրակացություններ անել նաև ձեր հարցից և այն փաստից, որ դուք հիմա կանգնած եք այստեղ, կանգնած էիք մինչ այդ և կանգնած կլինեք հետո՝ տալով ամենատարբեր աստիճանի հիմարության հարցեր։ Սա շատ ուղիղ ցուցիչ է, թե որքանով եմ ես բռնակալ»։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...