Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է և պետք է ծառայի միայն ՀՀ շահերին․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի երկաթուղիները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են և պետք է կառավարվեն բացառապես երկրի շահերից ելնելով։
Նրա խոսքով՝ այս փուլում չի կարող մանրամասներ հայտնել, քանի որ հարցը դեռ գտնվում է իրավական խորհրդակցությունների և աշխատանքային քննարկումների փուլում։ Միևնույն ժամանակ վարչապետը նշել է, որ գործընթացների մասին տեղյակ է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը և ներգրավված է քննարկումներում։
«Դա մեր երկաթուղին է, Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, և մենք մեր սեփականությունը պետք է կառավարենք։ Կարող եմ վճռականորեն ասել մեկ բան՝ երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են և պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետության շահերին։ Ուրիշ տարբերակ պարզապես չի կարող լինել»,– ասել է Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է, որ անընդունելի է այն մոտեցումը, ըստ որի երկաթուղին կարող է մնալ չօգտագործվող կամ «փակուղի»՝ միայն այն պատճառով, որ առկա են տարբեր հանգամանքներ։ Նրա խոսքով՝ պետական սեփականությունը պետք է արդյունավետ կառավարվի և ծառայի երկրի զարգացմանն ու ազգային շահերին։
Նմանատիպ հոդվածներ
Եկել եմ՝ ձեզ աշխատավարձ տամ․ Ալեն Սիմոնյան
«Պարոն Մինասյան, ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք գալիս, իսկ դուք գալիս եք՝ չգիտեմ ինչի համար։ Եկել եմ, որ ձեզ աշխատա...
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը: Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է...
Նիկոլ Փաշինյանը չի կարող ոչ մեկից ոչինչ խլել․ Կարապետյանը «Արարատցեմենտի» և ՀԷՑ-ի մասին
Սամվել Կարապետյանը իր գործով դատից հետո անդրադարձել է «Արարատցեմենտի» և ՀԷՑ-ի վերաբերյալ լրագրողների հարցերին՝ նշելով, ո...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...