14:00 Լուրերը մեկ տողով. ԵՄ-ն պատրաստ է փրկել Հայաստանին ՌԴ հարվածներից, Իրանի նոր նախազգուշացումը ԱՄՆ-ին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
· Հայաստանի իշխանությունները հաստատել են Եվրամիության հետ ինտեգրման պատրաստակամությունը՝ բացառելով կտրուկ արտաքին քաղաքական շրջադարձերը և Ռուսաստանի հետ հարաբերություններում միտումնավոր ճգնաժամի ստեղծումը:
· Եվրահանձնաժողովը հայտարարել է պատրաստակամության մասին՝ բացելու ԵՄ շուկան հայկական արտադրանքի համար և տրամադրելու մինչև երկու միլիարդ եվրոյի աջակցություն՝ ռուսական հնարավոր տնտեսական ճնշումներին դիմակայելու նպատակով:
· Ազգային ժողովի նախագահը բացառել է իր դուրս գալը իշխող թիմից և վստահություն հայտնել, որ ընդդիմադիր պատգամավորները կվերցնեն իրենց մանդատները:
· Խորհրդարանական ընդդիմությունը քննադատել է «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների հրատապ քննարկումը, որով նախատեսվում է բնակության ցենզ սահմանել ընտրություններին մասնակցելու համար:
· Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին զերծ մնալ Հորմուզի նեղուցի անվտանգությանն միջամտելուց՝ ցանկացած խախտում դիտարկելով որպես սպառնալիք իր ազգային ինքնիշխանությանը:
· Իրանը ծովում կուտակել է ավելի քան 58 միլիոն բարել նավթի հսկայական պաշար, որի մեծ մասը սպառման շուկա չունենալու պատճառով կանգնած է իրացման լուրջ խնդիրների առաջ:
Նմանատիպ հոդվածներ
12:00 Լուրերը մեկ տողով. Ռուբլու արգելք ԵԱՏՄ երկրների բանկերում, Զալուժնիի սենսացիոն որոշումը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · ԵԱՏՄ երկրների բանկերի սահմանափակումները. Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի...
15:00 Լուրերը մեկ տողով. Հայաստան-Ադրբեջան բանակցությունների փակագծերը բացվեցին, Շոյգուի զգուշացումը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը...
09:00 Լուրերը մեկ տողով. Կիևի ռմբակոծություն, Երևանում ջրի ճգնաժամ, Զախարովայի կոշտ հակադարձումը Ֆոն դեր Լեյենին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · Կիևը և ուկրաինական մի շարք այլ քաղաքներ ենթարկվել են զանգվածային հարձակման...
10:00 Լուրերը մեկ տողով. Ուկրաինան հարվածել է «ԼՈՒԿՕՅԼ»-ի հսկա գործարանին, Իսրայելը հրաժարվում ԱՄՆ-ի փողերից
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · ԱԺ նախագահի փոփոխության հարցը. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությ...