Հասարակություն

Սեուտայի հազարավոր բնակիչներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով արձագանքել միգրացիոն ճգնաժամին

Սեուտայի հազարավոր բնակիչներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով արձագանքել միգրացիոն ճգնաժամին
Իսպանական Սեուտա ինքնավար քաղաքի հազարավոր բնակիչներ մասնակցել են բողոքի ցույցի՝ իշխանություններից պահանջելով արձագանքել միգրանտների զանգվածային ներհոսքից հետո ստեղծված ծանր իրավիճակին։ Այս մասին…

Իսպանական Սեուտա ինքնավար քաղաքի հազարավոր բնակիչներ մասնակցել են բողոքի ցույցի՝ իշխանություններից պահանջելով արձագանքել միգրանտների զանգվածային ներհոսքից հետո ստեղծված ծանր իրավիճակին։ Այս մասին հաղորդում է EFE գործակալությունը։


Ցույցը տեղի է ունեցել օգոստոսի 9-ի երեկոյան՝ քաղաքի հրապարակներից մեկում՝ «Բավական է։ Սեուտան չի հանձնվում» կարգախոսով։


Կազմակերպիչների հաշվարկներով՝ ցույցին մասնակցել է շուրջ 10 հազար մարդ, մինչդեռ ոստիկանությունը մասնակիցների թիվը գնահատել է մոտ 5 հազար։ Ակցիային միացել է նաև Սեուտայի կառավարության ղեկավար Խուան Խեսուս Վիվասը։


Ցուցարարները, ի թիվս այլնի, վանկարկել են Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հրաժարականը պահանջող կարգախոսներ։


Հանրահավաքի ընթացքում ընթերցված հայտարարության մեջ նշվել է, որ «Սեուտան չի կարող միայնակ հաղթահարել մի իրավիճակ, որը զգալիորեն գերազանցում է նրա հնարավորությունները և վերաբերում է ամբողջ Իսպանիային ու Եվրոպային»։


Հուլիսի վերջին տասնյակ հազարավոր անօրինական միգրանտներ կարողացել են հասնել իսպանական ինքնավար քաղաք՝ լողալով, ինչպես նաև ոտքով՝ շրջանցելով Սեուտան Մարոկկոյից բաժանող ալեկոծիչը։


Ճգնաժամի ֆոնին Մադրիդը որոշել է զինվորականներ ներգրավել քաղաքում անվտանգության ապահովման աշխատանքներին։


Իսպանիայի կառավարության տվյալներով՝ Սեուտա է մուտք գործել շուրջ 72 հազար միգրանտ, որոնցից մոտ 70 հազարն արդեն վերադարձել է Մարոկկո։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250