Քաղաքականություն

Վիլեն Գաբրիելյանն առաջադրվել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու

Վիլեն Գաբրիելյանն առաջադրվել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին առաջադրել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։Հիշեցնենք, որ ավելի վաղ…

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին առաջադրել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։


Հիշեցնենք, որ ավելի վաղ խորհրդարանն ընդունել էր 9-րդ գումարման Ազգային ժողովում մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած որոշման նախագիծը։


Նախագիծը ներկայացրած ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հայտնել էր, որ առաջարկվում է 9-րդ գումարման ԱԺ-ում ստեղծել 12 մշտական հանձնաժողով։


Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 64, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 12 անդամ, առաջարկվել է մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8։


Որոշման նախագիծն ընդունվել էր 60 կողմ, 0 դեմ և 15 ձեռնպահ ձայներով ու մտել ուժի մեջ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250