Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը դատի է տվել «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ»-ին

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը դատի է տվել «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ»-ին
Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի նախկին կազմակերպադաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Հայաստան Հակոբյանը դատական հայց է…

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի նախկին կազմակերպադաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Հայաստան Հակոբյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի։

AURORANEWS-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ դատարանը վերադարձրել է Հայաստան Մաղաքի Հակոբյանի հայցադիմումն ընդդեմ «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի։


Հակոբյանը 2026 թվականի հուլիսի 10-ին դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ տրամադրել համարժեք աշխատանք։ Նա նաև պահանջել է գործատուից բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար նախատեսված միջին աշխատավարձը։


Դատարանի որոշման համաձայն՝ հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկում և փաստացի կցված փաստաթղթերում անհամապատասխանություններ են հայտնաբերվել։


Մասնավորապես, հայցվորը նշել է, որ ներկայացրել է աշխատանքային պայմանագրերի պատճենները, մինչդեռ կցված է եղել միայն 2023 թվականի նոյեմբերի 9-ին կնքված աշխատանքային պայմանագիրը։


Բացի այդ, հայցադիմումում որպես կից փաստաթուղթ նշվել է 2026 թվականի հունիսի 22-ի զեկուցագրի պատճենը, մինչդեռ, ըստ դատական ակտի, կցվել է հուլիսի 22-ով թվագրված զեկուցագիր։ Հունիսի 26-ի բացատրագիրը ներկայացված է եղել։


Դատարանը գտել է, որ այսպիսով չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով հայցադիմումի բովանդակությանը ներկայացվող պահանջները, և որոշել է վերադարձնել հայցադիմումը։


Միաժամանակ դատարանը Հայաստան Հակոբյանին եռօրյա ժամկետ է տրամադրել՝ որոշումը ստանալու պահից սկսած, արձանագրված թերությունները վերացնելու համար։ Եթե այդ ժամկետում թերությունները վերացվեն և հայցադիմումը կրկին ներկայացվի, այն կհամարվի դատարան ներկայացված սկզբնական՝ հուլիսի 10-ի ամսաթվով։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250