«Փնտրվում է տրամաբանություն». Արփինե Հովհաննիսյանը՝ իշխանություն-ընդդիմություն 6-օրյա բանավեճի մասին
ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է Ազգային ժողովում վերջին օրերին տեղի ունեցած քննարկումներին՝ դրանք ամփոփելով որպես ավելի քան 40 ժամ տևած բանավեճ։
Նա հրապարակել է իշխանության և ընդդիմության միջև հնչած հիմնական փոխադարձ մեղադրանքների իր տարբերակը՝ նշելով, որ կողմերը միմյանց մեղադրել են ընտրությունների կեղծման, ձայներ գողանալու, վարչական ռեսուրսի կիրառման և ընտրակաշառքի մեջ։
«ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ դուք ընտրակեղծարար եք, գողացել եք «Բարգավաճ Հայաստանի» ձայները, կեղծել եք ընտրությունները, վարչական ռեսուրս եք կիրառել, ձեր ձևավորած խորհրդարանը լեգիտիմ չէ։
ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ․ դուք էլ ընտրակաշառքով եք ձայներ ստացել, մարդկանց ձայները գնել եք, «Բարգավաճի» ձայներից ձեզ էլ ենք տվել։ Եթե մենք լեգիտիմ չենք, դուք ի՞նչ գործ ունեք այստեղ։
ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ եկել ենք ձեզ հեռացնելու ու հեռացնելու ենք։
ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ․ դուք ձայններդ կտրեք, ներողություն խնդրեք։ Երեք կուսակցության ցուցակում եք եղել, դուք վատն եք և ընդհանրապես բարոյական իրավունք չունեք խոսելու։
ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ դուք Արցախն ուրացել եք, երկիրը կործանել եք, ադրբեջանցիներ եք բերում։ Մեր թեկնածուն լավն է և այլն, և այլն։
ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ․ լավ, եկեք բարեկիրթ աշխատենք, թե չէ վատ կլինի։
ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ եկեք աշխատենք։ Գծերը գծեցինք տեղներդ իմացեք։
ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ․ դուք վատն եք, բայց մենք ձեզ ձայն կտանք։ Սահմանադրական պահանջ է։
(Նման սահմանադրական պահանջ, իհարկե, չկա, բայց Սահմանադրությունը հարգող իշխանություն է, էլի։)
ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ ձեր ձայների շնորհիվ մեր թեկնածուն կունենա ամենաբարձր լեգիտիմությունը։
Ու նորից՝ ընտրություն կեղծածները, քվե գողացածները, ոչ լեգիտիմ խորհրդարանի ձևավորման քաղաքական պատասխանատուները իրենց ձայներով ԼԵԳԻՏԻՄԱՑՐԵՑԻՆ ընդդիմությանը։ ( իրենց իսկ խոսքով)
Այսինքն՝ ոչ լեգիտիմ ընտրություններով ձևավորված ոչ լեգիտիմ խորհրդարանի ոչ լեգիտիմ անդամների ձայնը, երբ տրվում է ընդդիմությանը, հանկարծ դառնում է լեգիտիմության աղբյուր և ընդդիմության ներկայացուցչին դարձնում ամենալեգիտիմը։
Կոգնիտիվ դիսոնանս։ Փնտրվում է տրամաբանություն։
Փուլ 1՝ ավարտ: Փուլ 2՝ մեկնարկ»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը։
Նմանատիպ հոդվածներ
8-ամյա Մոնթեն ու Սյունեն հաղթահարել են Արարատի գագաթը
Այս տարի «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի երեխաներից Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաջողությ...
Գյուղացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհը․ պահանջում են լուծել լոլիկի մթերման խնդիրը. MediaHub
Այսօր՝ հուլիսի 31-ին, քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ավտոճանապարհի Ակնալճի հատվածը։MediaHub-ի փոխանցմամբ՝ ճանապարհ...
Հայ թենիսիստուհիները փայլեցին Համբուրգում․ Նրանցից երկուսը դուրս եկան 1/8 եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան հաղթահարել են Համբուրգում անցկացվող WTA 250 մրցաշարի առաջին...
Դպրոցներից 87 մլն դրամի հափշտակություն․ հաշվապահը, նրա կինն ու տնօրենները մեղադրյալի աթոռին
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արթիկի դպրոցի հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձը,...