Քաղաքականություն

«Պոզով կենդանին մտել է ձեր կուսակցություն և դուրս չի գալիս». Մանուկյանը՝ նեպոտիզմի մասին

«Պոզով կենդանին մտել է ձեր կուսակցություն և դուրս չի գալիս». Մանուկյանը՝ նեպոտիզմի մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ԱԺ ամբիոնից անդրադարձել է «Էթիկայի կանոնագրքին» և պատգամավորների բարեվարքությանը։Նրա խոսքով՝ էթիկայի կանոնագիրքն ու էթիկայի հանձնաժողովը կարևո�…

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ԱԺ ամբիոնից անդրադարձել է «Էթիկայի կանոնագրքին» և պատգամավորների բարեվարքությանը։




Նրա խոսքով՝ էթիկայի կանոնագիրքն ու էթիկայի հանձնաժողովը կարևոր են, սակայն դրանց պահանջները նախ պետք է պահպանեն հենց պատգամավորները։




Մանուկյանը նշել է, որ ուսումնասիրել է «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացրած «Էթիկայի կանոնագիրքը», սակայն չի հասկանում, թե ինչու են դրանում ամրագրված որոշ պահանջներ, մասնավորապես՝ ազնիվ լինելն ու հանրային գործունեության վերաբերյալ միայն ճշմարիտ տեղեկատվություն ներկայացնելը, իր կարծիքով, չեն պահպանվում։



Անդրադառնալով հովանավորչությանն ու նեպոտիզմին՝ Մանուկյանը հայտարարել է․



«Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս»։



Նա պարզաբանել է, որ նեպոտիզմը կողմնակալության ձև է, որը հիմնված է ծանոթությունների և ընտանեկան կապերի վրա։



«Երբ պաշտոնատար անձը չարաշահում է իր անձը և լիազորությունները՝ իր ընտանիքի անդամին, բարեկամին կամ ընկերոջն աշխատանքով ապահովելու կամ ծառայություն մատուցելու համար՝ անկախ նրանից, որ նա չունի ոչ համապատասխան որակավորումը, ոչ էլ գիտելիքները»,- ասել է պատգամավորը։



Մանուկյանը նաև հարցրել է, թե արդյոք ՔՊ-ն առաջնորդվում է հավասարության և խտրականության բացառման սկզբունքներով։


«Պարոն Ռուբինյան, բայց վիճակն անհույս չէ, որովհետև 5-րդ կետն ասում է, որ ձեր կուսակցության անդամը լինի բարեվարք։ Եվ քանի որ որոշում են կայացրել, որ բարեվարք լինեն, բայց դուք ձեր հրապարակած «Էթիկայի կանոնակարգը» մի քանի օր հետո իսպառ մոռացել էիք, հուսով եմ՝ էս անգամ չի կրկնվի»,- ասել է Մանուկյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250