Վանաձորում զինծառայողի կրակոցներից հետո վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
Պայմանագրային զինծառայողը Վանաձոր քաղաքի ամայի տարածքում համոզված լինելով, որ մոտակայքում քաղաքացիներ չկան, իրեն պատկանող, նախնական տվյալներով՝ օդաճնշիչ ատրճանակով, որը լիցքավորված է եղել մանր գնդիկներով, մի քանի անգամ կրակել է գետնին: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
«Այդ ընթացքում նրան է մոտեցել տարածքում շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանը, ում զինծառայողն ինքնակամ ներկայացրել է ձեռքին եղած օդաճնշիչ ատրճանակը և հայտնել, որ այն պատկանում է իրեն:
Մամուլում որպես դեպքի վայր ներկայացվում են լուսանկարներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Shamshyan.com-ը հայտնել էր, որ Հունիսի 28-ին Լոռու մարզում հնչած կրակոցների դեպքով ոստիկանության ծառայողը հայտնաբերել է ատրճանակից կրակող տղամարդու:
Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժին է դիմել ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի Վանաձորի պահպանության բաժնի դատավարության մասնակիցների պաշտպանության խմբի տեսուչը: Նա հայտնել է, որ ծառայություն իրականացնելիս Վանաձոր քաղաքի Ալավերդյան փողոցի 49Ա հասցեի մոտակայքում նկատել է մի տղամարդու, որը կրակոցներ էր արձակում ատրճանակին նմանվող առարկայից: Մոտենալով նրան՝ տեսուչը պարզել է, որ այդ անձը Լոռու մարզի բնակիչ, 35-ամյա Ֆրունզիկ Ս․-ն է։
Նմանատիպ հոդվածներ
Քիմիայի քննության շուրջ բողոքը հասել է վարչապետին
ՀՀ քիմիայի ուսուցիչները, քննությանը մասնակցած դիմորդներն ու նրանց ծնողները դիմում-խնդրանքով դիմել են ՀՀ վարչապետին, ԿԳՄՍ...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Օրենքն ուժի մեջ կմտնի...
Ավարտվել է Ռուստամ Ստեփանյանի «Չաղ Ռուստամի» հոր սպանության գործի նախաքննությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննությ...