Թրամփը պահանջել է անհապաղ իջեցնել բենզինի գինը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել երկրում բենզին վաճառող ընկերություններին անհապաղ նվազեցնել վառելիքի գինը՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում նրանց «մեծ խնդիրներ են սպասվում»։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Truth Social հարթակում հրապարակված գրառմամբ Թրամփը նշել է, որ բենզինի ներկայիս գինը չափազանց բարձր է՝ հաշվի առնելով, որ նավթի մեկ բարելի արժեքը մոտ 68 դոլար է և շարունակում է նվազել։
«Բենզինի մանրածախ վաճառողները պետք է անհապաղ իջեցնեն գինը։ Այն չափազանց բարձր է… Մանրածախ վաճառողները պետք է արագ արձագանքեն այս հայտարարությանը և ճիշտ վարվեն», – գրել է նա։
Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ում բենզինի գինը պետք է կազմի մոտ 2,50 դոլար մեկ գալոնի (3,785 լիտր) դիմաց։ Նա հավելել է, որ Կալիֆոռնիայի իշխանությունները ևս պետք է նվազեցնեն վառելիքի նկատմամբ սահմանված հարկերը։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Հուլիսի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հուլիսի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան: ԱԺ նախագահի որոշմամբ հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Հայաստանի Հանր...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...