Ռուսաստանը հուլիսի 1-ից սահմանում է նոր կարգ՝ առանց վիզայի քաղաքացիների համար պարտադիր կլինի «Գոսուսլուգի RuID» հավելվածը
Ռուսաստանում հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում նոր պահանջ, համաձայն որի՝ առանց վիզայի ռեժիմով երկիր մուտք գործող բոլոր օտարերկրյա քաղաքացիները պարտավոր կլինեն օգտագործել «Госуслуги RuID» հավելվածը։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Պետդումայի վերահսկիչ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Գուսևը։
Նրա խոսքով՝ նոր համակարգը նախատեսված է կարգուկանոնի և անվտանգության ապահովման համար, ինչպես նաև թույլ է տալիս պետությանը նախապես տեղեկացված լինել երկիր ժամանող անձանց մասին։
Գուսևը նշել է, որ դիմումը պետք է ներկայացվի մուտքից ոչ ուշ, քան 72 ժամ առաջ՝ նշելով այցելության նպատակը և մնալու ժամկետը։
Նոր կարգից բացառություն կկազմեն Բելառուսի քաղաքացիները, մինչև 6 տարեկան երեխաները, դիվանագետները, ծառայողական անձնագրերի կրողները և պաշտոնական պատվիրակությունների անդամները։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Հուլիսի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հուլիսի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան: ԱԺ նախագահի որոշմամբ հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Հայաստանի Հանր...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...