ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Լիտվայի և Լատվիայի գլխավոր դատախազների պատվիրակություններին
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի հունիսի 30-ին Երևանում ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լիտվայի և Լատվիայի Հանրապետության գլխավոր դատախազների գլխավորած պատվիրակություններին։
Նախ տեղի է ունեցել հանդիպումը Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեի գլխավորած պատվիրակության հետ։ Քննարկումների ընթացքում կողմերը անդրադարձել են Հայաստանի և Լիտվայի դատախազությունների միջև ձևավորված երկարամյա համագործակցությանը, ինչպես նաև քրեական արդարադատության ոլորտում համատեղ աշխատանքի ընդլայնման հնարավորություններին։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անդրազգային հանցավորության, կոռուպցիայի, փողերի լվացման դեմ պայքարին, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի հայտնաբերման և վերադարձի մեխանիզմների զարգացմանը։
Այնուհետև նույն օրը ՀՀ գլխավոր դատախազը ընդունել է Լատվիայի Հանրապետության գլխավոր դատախազ Արմինս Մեյստերսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև միջազգային իրավական համագործակցության արդյունավետությունը և փոխադարձ իրավական օգնության գործիքների կարևորությունը։
Կողմերը քննարկել են նաև Եվրաջասթի շրջանակում համագործակցության խորացման հնարավորությունները՝ անդրադառնալով արդարադատության համակարգերի արդյունավետության բարձրացմանն ու փորձի փոխանակմանը։
Երկու հանդիպումների ընթացքում էլ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին միջազգային հարթակներում ակտիվ մասնակցության համար և վերահաստատել համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Հուլիսի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հուլիսի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան: ԱԺ նախագահի որոշմամբ հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Հայաստանի Հանր...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...