Բելգիայի խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը
Բելգիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր Էլեն Սամինը երկրի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոյին ուղղված բանավոր հարցով անդրադարձել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորմանը և Հայաստանում ժողովրդավարության ու իրավունքի գերակայության վիճակին։
Պատգամավորը նշել է, որ Ավետիք Չալաբյանի նախորդ քրեական հետապնդումը ևս միջազգային արձագանք էր ստացել։ Նրա խոսքով՝ այդ գործին անդրադարձել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը և Freedom House-ը՝ մտահոգություններ հայտնելով կամայական կալանքի, արդար դատաքննության և քաղաքական ազատությունների վերաբերյալ։
Էլեն Սամինը Բելգիայի կառավարությանն ուղղել է մի շարք հարցեր՝ հետաքրքրվելով, թե արդյոք Բելգիան և եվրոպական կառույցները հետևում են Չալաբյանի գործին, Հայաստանի հետ պաշտոնական շփումներում բարձրացնո՞ւմ են քաղաքական ազատությունների, ընդդիմության իրավունքների և դատական իշխանության անկախության հարցերը, ինչպես նաև՝ ինչպես է Եվրոպական միությունը համատեղում Հայաստանի հետ համագործակցության խորացումը ընդդիմության նկատմամբ ճնշումների վերաբերյալ հնչող միջազգային մտահոգությունների հետ։
Պատգամավորը նաև հարցրել է՝ կշարունակի՞ արդյոք Բելգիան Եվրամիության շրջանակում պաշտպանել Հայաստանում հիմնարար ազատությունները, քաղաքական բազմակարծությունն ու անկախ դատական համակարգը։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Հուլիսի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հուլիսի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան: ԱԺ նախագահի որոշմամբ հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Հայաստանի Հանր...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...