Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու առաջադրվելու մասին

Շնորհակալություն եմ ուզում հայտնել վարչության անդամ գործընկերներիս այն վստահության համար, որ ցույց տվեցին։ Այս մասին ՔՊ վարչության նիստից հետո ասել է Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ում վարչության անդամներն ընտրել են որպես ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու։

 

«Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը և ուզում եմ ասել նաև, որ ինձ համար պատիվ էր մրցակցել այն ներկայացված թեկնածուների հետ, որոնք որ կային այսօր»,- նշել է նա։

 

Անդրադառնալով ԱԺ նախագահի տեղակալներից մեկի պաշտոնում կին թեկնածու առաջադրելուն, Ալեքսանյանը պատասխանել է․


«Լրիվ լեգիտիմ է ձեր պնդումը այն առումով, որ գուցե կին լիներ և դա ավելի լավ լիներ, բայց չընտրվեց կին։ Այսինքն՝ փակ գաղտնի քվեարկության պայմաններում դժվար է ասել, թե ինչ սկզբունք է աշխատում։ Այնուամենայնիվ, մեր ներկայացված կին թեկնածուները՝ առնվազն երկուսն էլ, բավականին կայացած են և երկուսն էլ քաղաքական ասպարեզում շատ ծանրակշիռ ներկայացվածություն ունեն»,- հավելել է պատգամավորը:

 

Նշենք, որ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու էին ցանկանում դառնալ ԱԺ պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը և Ալխաս Ղազարյանը։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250