Քաղաքականություն

Պապոյանը՝ ՌԴ-ում դիզվառելիքի սղության և Հայաստանում գների մասին

Պապոյանը՝ ՌԴ-ում դիզվառելիքի սղության և Հայաստանում գների մասին

Հայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա: Lրագրողների հետ զրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 



Հարցին՝ Ռուսաստանում դիզվառելիքի սղությունը որևէ կերպ անդրադառնալո՞ւ է Հայաստանի վրա, Պապոյանը պատասխանել է․ 


«Լավ լուրն այն է, որ մենք արդեն իսկ դիվերսիֆիկացրել ենք մեր ներմուծման շղթան։ Երբ իրանական ճգնաժամը առաջացավ և աշխարհում բենզինի գները կրկնապատկվեցին, Հայաստանում աճը ընդամենը 5-10% էր, որովհետև սկսել էինք ներմուծել մի երկրից, որից մինչ այդ չէինք ներմուծում։ Մեր գործողությունների հետևանքով քաղաքացիները ամիսներ շարունակ օգտվում են շատ ավելի մատչելի բենզինից։

 

Այս պահին դեֆիցիտի խնդիր չունենք։ Էժան բենզին աշխարհում չկա, որովհետև գները բարձրացել են 2-2,5 անգամ, իսկ Հայաստանում ընդամենը 10-20% ավելացում կա»,-նշել է  էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250