Կիևը ՆԱՏՕ-ին ներքաշում է Ռուսաստանի դեմ ուղիղ զինված հակամարտության մեջ. Զախարովա
ՆԱՏՕ-ն՝ Կիևի հետ համատեղ, պատրաստվում է մշակել զենք՝ ռուսական ավիաբազաները, այդ թվում՝ երկրի խորքում գտնվողները, ոչնչացնելու համար, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մասնավորապես, խոսքը վերաբերում է այնպիսի սպառազինությունների ստեղծմանը, որոնք նախատեսված են Ռուսաստանի օդանավակայաններին և ավիաբազաներին զանգվածային հարվածներ հասցնելու և դրանք երկար ժամանակով շարքից հանելու համար, այդ թվում՝ Ռուսաստանի խորքային տարածքներում։ Իր հերթին Կիևի ռեժիմը շարունակում է փորձերը կյանքի կոչել վաղուց փայփայած նպատակը՝ ՆԱՏՕ-ին ներքաշել Ռուսաստանի դեմ ուղիղ զինված հակամարտության մեջ՝ իզուր հույս ունենալով այդ կերպ փրկել ռազմաճակատում իր ծանր իրավիճակը, ինչը ևս ակնհայտորեն պատկանում է ոչ իրատեսական պատկերացումների շարքին։
Հենց այս դիրքերից էլ Ռուսաստանը գնահատելու է ինչպես ներկայիս իրավիճակը, այնպես էլ դրա հետագա հնարավոր սրացման հեռանկարները»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...