ՍԱՏՄ-ում քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը արագացնելու հնարավորությունը
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել է Անկարայում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) առևտրային ներկայացուցիչ Ռիշան Չաուդհրիին, Վրաստանում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) ավագ մասնագետ Դեմնա Ձիրկվաձեին և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավար Էդվարդ Էյքլերին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանից Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչպես նաև Թուրքիայի տարածքով այլ երկրներ տարանցիկ փոխադրվող գյուղատնտեսական մթերքների, ծաղիկների արտահանման, բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման, ապրանքների հետագծելիության ապահովման, TRACES համակարգում տնտեսավարողների գրանցման, մթերքներում մնացորդային նյութերի առավելագույն թույլատրելի քանակի, լաբորատոր կարողությունների զարգացման վերաբերյալ հարցերը։
Կողմերը, դիտարկելով երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը խոչընդոտող խնդիրները, ընդգծել են դրանց հաղթահարման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման կարևորությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել երկու երկրների լիազոր մարմինների միջև համագործակցությունը, ինչը կնպաստի առևտրաշրջանառության ակտիվացմանը, տնտեսական կապերի ամրապնդմանը և շուկայի բազմակողմանի զարգացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...
823,584 աշխատատեղ՝ պատմական ռեկորդ Հայաստանում, հայտնում են ՀՀ կառավարությունից
ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում շարունակվում է պաշտոնապես գրանցված աշխատատեղերի թվի աճի միտումը։2026 թվ...
Հայաստանից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել. Գառնիկ Դանիելյան
Հունիսի 1-ից 18-ը Հայաստանի Հանրապետությունից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել, ինչի մասին, հղում անելով...
Բրյուսելում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցեր
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Բրյուսելում ընթացող «Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկի բար...