Շատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խումբը մեծացել է. Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ճեպազրույցի ընթացքում խոսել է Առողջության համընդհանուր ապահովագրության մասին՝ հայտնելով, որ մոտ ժամանակներս կամփոփվի հիմնադրամի գործունեության վեցամսյա փուլը, և հանրությանը կներկայացվեն համակարգի կայացումն ու արձանագրված հաջողությունները։
Նախարարը նշել է, որ առկա է ուշագրավ դրական միտում, ըստ որի՝ ավելացել է 200 000 դրամից բարձր աշխատավարձ ստացող շահառուների խումբը։ Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ սա կարևոր ձեռքբերում է, քանի որ քաղաքացիները սեփական երաշխիքներն ապահովելու նպատակով ակտիվորեն անցնում են թափանցիկ հարկային դաշտ։
«Շատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խումբն է մեծացել։ Սա էլ է կարևոր, այո, սա էլ կարևոր ձեռքբերում է, որ քաղաքացիներն իրենց երաշխիքները ապահովելու համար նաև ակտիվ վարքագծով գալիս են մաքուր հարկային դաշտ։
Երբ որ մենք դրել ենք պահանջ ռեզիդենտության, առողջության ապահովագրության շահառու դառնում է, եթե 1 տարվա ընթացքում նրա 183 օրը լրացել է և արդեն անցել է, և դրա անցնելու հաջորդ ամսվանից նա դառնում է ապահովագրության շահառու 100 % պետության սուբսիդավորմամբ, այսինքն՝ այս 6 ամիսների ընթացքում ևս քաղաքացիներ են եղել, որոնց 183 օրը լրացել է, և նրանք ավտոմատ դարձել են։ Ո՛չ, ցենզը մնացել է, և ես կարծում եմ, շատ կարևոր ցենզ է, և Հայաստանի Հանրապետությունում տրամադրվող պետական երաշխիքները պետք է ունենան նման ցենզ, որովհետև մեր բյուջետային միջոցներն ու մեր հարկատուների գումարները, իհարկե, պետք է ծախսվեն Հայաստանում ապրող և Հայաստանում իրենց կենսական շահը պատկերացնող մարդկանց վրա»,- ասել նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը
Երևանի ավագանու նիստում ընդունվեց որոշում, ըստ որի մայրաքաղաքի Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը։ Նախ...
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Օրենքն ուժի մեջ կմտնի...