Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը գրանցել է զգալի հավելաճ
2026 թվականի մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 11.7%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 9.9%:
Այս տվյալների մասին հայտնում են Կառավարությունից։ Դիտարկվող ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատությամբ, տնտեսության տարբեր ճյուղերում արձանագրվել են հետևյալ փոփոխությունները.
- Շինարարության ոլորտում գրանցվել է 27.1% աճ
- Ծառայությունների ոլորտում՝ 14․7% աճ
- Արդյունաբերության մեջ՝ 9․5% աճ
Առևտրի շրջանառության ծավալները մնացել են անփոփոխ։ 2026 թվականի մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատած, Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառության ծավալները նվազել են 5․3 %-ով, ընդ որում՝ արտահանման ցուցանիշը նվազել է 11․5 %-ով, իսկ ներմուծումը՝ 1․6 %-ով: Նշված ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրված գնաճը կազմել է 4.2%:
Նմանատիպ հոդվածներ
Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը
Երևանի ավագանու նիստում ընդունվեց որոշում, ըստ որի մայրաքաղաքի Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը։ Նախ...
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Օրենքն ուժի մեջ կմտնի...