Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի տարածքում և մայրաքաղաքում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, իսկ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ Երևանում հունիսի 25-ի երեկոյան ժամերին, 26-ի գիշերը, ինչպես նաև 27-ին՝ օրվա ընթացքում, ժամանակ առ ժամանակ կլինի կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպների ընթացքում հնարավոր է քամու ուժգնացում, որի արագությունը կհասնի 15-18 մ/վ-ի։ Հունիսի 28-30-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հունիսի 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն ու կեսօրից հետո, ինչպես նաև 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 27-ին տեղումներ կլինեն շրջանների զգալի մասում, ընդ որում՝ այդ օրվա ցերեկն առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 28-ի ցերեկը, ինչպես նաև հունիսի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ընթացքում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանի էական փոփոխություններ չեն կանխատեսվում։
Նմանատիպ հոդվածներ
Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը
Երևանի ավագանու նիստում ընդունվեց որոշում, ըստ որի մայրաքաղաքի Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը։ Նախ...
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Օրենքն ուժի մեջ կմտնի...