ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանը զանգվածային հարձակում է սկսել․ խոշոր օբյեկտ է ոչնչացվել
Խարկովի մարզի Զոլոչև բնակավայրի շրջանում ոչնչացվել է էներգետիկ խոշոր օբյեկտ, որն, ըստ ռուսական կողմի պնդման, ծառայում էր Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար։ Այս մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության պաշտպանական գերատեսչությունը։
Ռազմական նախարարության հաղորդմամբ՝ թիրախին հարվածելու համար կիրառվել են «Գերան» տեսակի անօդաչու թռչող սարքեր։ Գերատեսչությունը նաև հրապարակել է տեսանյութ, որում պատկերված է նշված օբյեկտին հասցված հարվածի և դրա խոցման գործընթացը։
Սա վերջին շրջանում Խարկովի մարզի ռազմավարական ենթակառուցվածքներին հասցված միակ հարվածը չէ։ Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր նաև տեղի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններից մեկի թիրախավորման մասին, որտեղ, ըստ նրանց տվյալների, ուկրաինական բանակի համար անօդաչու սարքեր էին արտադրվում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն զգուշացնող հայտարարություն է տարածել
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․«Հարգելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, մինչև մայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր հնարավորություն՝ զինծառայողների համար․ Սուրեն Պապիկյանը հայտարարություն է արել
Մարտական գործողությունների ընթացքում ստացած ծանր վնասվածքների և վիրավորումների հետևանքով զինծառայության համար ոչ պիտանի...
Հարյուրավոր չվերթներ խափանվել են․ Մոսկվայի օդանավակայաններում քաոսային իրավիճակ է
Մոսկվայի «Շերեմետևո», «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում ԱԹՍ-ների զանգվածային հարձակման պատճառով...
Թքած ունեն միջազգային իրավունքի վրա. Մեդվեդևի կտրուկ հայտարարությունը
Բանդերական Ուկրաինան հասկանում է միայն ուժի լեզուն, Կիևում թքած ունեն միջազգային իրավունքի վրա, հայտարարել է Ռուսաստանի...