Դմիտրի Պեսկովի կոչը՝ հայ ժողովուրդին
Մենք տեսնում ենք, որ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը, այժմ գտնվում է խաչմերուկում, սա կարևոր է մեզ համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան և Երևանը «շատ ընդհանուր շահեր ունեն», և երկու երկրների միջև հարաբերությունները «կշարունակեն զարգանալ»։
«Մենք այս առումով սերտորեն կապված ենք, և մեր երկրում ապրում են շատ հայեր, և ռուսներ՝ Հայաստանում։ Եվ մեզ միավորում է շատ լավ ինտեգրացիոն գործընթաց», - հավելել է նա։
«Մենք համոզված ենք, որ իր բոլոր որակական բնութագրերով մեր ինտեգրացիոն գործընթացը զգալիորեն գերազանցում է մյուս այլընտրանքներին», - ասել է Պեսկովը՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ-ն Հայաստանին զգալի խթան է տալիս ՀՆԱ-ի աճի համար։
Նա նշել է, որ Մոսկվան հույս ունի, որ հայ ժողովուրդը և ներկայիս ղեկավարությունը կվերլուծեն իրավիճակը և կհանգեն նմանատիպ տեսակետի։
«Մենք հետաքրքրված ենք դրանով», - ընդգծել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
Նոր սահմանափակումներ ու արգելքներ Ռուսաստանում․ ճգնաժամը խորանում է
Ռուսաստանի Դաշնության երեք շրջաններում՝ Կուրգանի, Կուրսկի և Բրյանսկի մարզերում, տեղական իշխանությունների որոշմամբ սահման...