ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանը հարձակվել է Սև ծովում նավարկող քաղաքացիական նավերի վրա
Ռուսաստանը հարձակվել է Սև ծովում ուկրաինական նավահանգիստներ ուղևորվող քաղաքացիական նավերի վրա:
Ուկրաինայի փոխվարչապետ Ալեկսեյ Կուլեբայի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Պանամայի դրոշի ներքո գտնվող թուրքական «ՎԻԿՏՐԵՍ» չորաբեռնատար նավի վրա։
Նավի վրա գտնվում էր ինը մարդ՝ Եգիպտոսի, Թուրքիայի և Հնդկաստանի քաղաքացիներ։ Զոհվել է 58-ամյա եգիպտացին, ով աշխատում էր որպես նավի խոհարար։
Ուկրաինայի ռազմածովային ուժերը փրկարարական գործողություն են իրականացրել և տարհանել նավաստիներին աղետի ենթարկված չորաբեռնատարից։ Նավն ինքը լուրջ վնասվածքներ է ստացել։
Նույն գիշերը հարվածի տակ են հայտնվել ևս երկու քաղաքացիական փոխադրամիջոցներ՝ Պալաուի և Բելիզի դրոշների ներքո։ Նրանց անձնակազմի անդամների շրջանում տուժածներ չկան։ Չնայած վնասվածքներին՝ երկու նավերն էլ կարողացել են շարունակել ընթացքը։
Նմանատիպ հոդվածներ
Թքած ունեն միջազգային իրավունքի վրա. Մեդվեդևի կտրուկ հայտարարությունը
Բանդերական Ուկրաինան հասկանում է միայն ուժի լեզուն, Կիևում թքած ունեն միջազգային իրավունքի վրա, հայտարարել է Ռուսաստանի...
Զելենսկու սպառնալիքը` Ռուսաստանին
Մենք ողջ Ռուսաստանով մեկ գործարկելու ենք 600-ական դրոն և հրթիռ, և նրանք կզգան այս պատերազմը ճիշտ այնպես, ինչպես զգում են...
Սկի չի կարողանում սեփական մայրաքաղաքի անվտանգությունը ապահովի. Իոաննիսյանը` Մոսկավայի հարվածների մասին
Երեկ ուկրաինացիք իրականացրել են ամենամեծ օդային հարվածը Մոսկվային։ Մոսկվայի ամենամեծ նավթավերանշակող գործարանը վառվում է...
Առաջին վճիռը` քառօրյա պատերազմի վերաբերյալ. ինչ է պարտավորեցրել ՄԻԵԴ-ը Բաքվին
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել է Ապրիլյան քառօրյա պատերազմին առնչվող գործերով առաջին վճիռը։ ...