Ռազմական Կարևոր

Առաջին վճիռը` քառօրյա պատերազմի վերաբերյալ. ինչ է պարտավորեցրել ՄԻԵԴ-ը Բաքվին

Առաջին վճիռը` քառօրյա պատերազմի վերաբերյալ. ինչ է պարտավորեցրել ՄԻԵԴ-ը Բաքվին

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել է Ապրիլյան քառօրյա պատերազմին առնչվող գործերով առաջին վճիռը։ 


ՄԻԵԴ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ի թիվս այլնի՝ Եվրոպական դատարանն արձանագրել է՝ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը (գլխատում և մարմնի պղծում)։


Ադրբեջանը, ըստ վճռի, պարտավորվում է 90 հազար եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին։


ՄԻԵԴ-ի վճռում մանրամասն ներկայացված է, թե ինչպես Ապրիլյան 4-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը դարանակալել են հայկական զինուժի զինծառայողներին, վիրավորել նրանց, հետո գլխատել ու պղծել նրանց մարմինները:


Հայաստանը այս գործերով ներգրավված է որպես երրորդ կողմ՝ ըստ դատարանի ընթացակարգերի: Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը շարունակաբար հերքում է իր մեղավորությունը նմանօրինակ ծանր հանցագործություններին, բայց հենց ադրբեջանական լրատվական ալիքների նյութերը, որտեղ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները ներկայացրել են իրենց «հերոսական արարքները», կարևոր նշանակություն են ունեցել վճռի իրականացման գործում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250