Լավրովից զգուշացնող հայտարարություն․ Մոսկվան հետևում է իրադարձությունների ընթացքին
Եվրոպական պետությունների ղեկավարները ջանքեր են գործադրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Անքորիջի պայմանավորվածություններից հեռացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով արևմտյան քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումները։ Ռուսական դիվանագիտության ղեկավարը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Միացյալ Նահանգների ղեկավարն անկախ մարդ է։
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ նման քայլն ուղղված է Ուկրաինայի զինված ուժերին դադար տրամադրելուն և Արևմուտքի ռազմական արդյունաբերության հզորությունների վերականգնմանը։ Նրա փոխանցմամբ՝ ամերիկյան կողմի վրա գործադրվող այս ճնշումների առաջին նշաններն արդեն որոշ ժամանակ է, ինչ նկատելի են դարձել։
Մոսկվան այժմ հետևում է իրադարձությունների ընթացքին՝ հաշվի առնելով նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիրքորոշումը։ Վերջինս ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի կարող հանդես գալ որպես անկողմնակալ միջնորդ հակամարտության կարգավորման հարցում, քանի որ պաշտոնապես աջակցում է Կիևին։ Սերգեյ Լավրովը հավելել է, որ ռուսական կողմը հիմնվելու է ոչ թե հնչող հայտարարությունների, այլ բուն գործընթացների և գործնական քայլերի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...