Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը դատական կարգով վիճարկում է ԿԸՀ որոշումը

Ռոբերտ Քոչարյանը դատական կարգով վիճարկում է ԿԸՀ որոշումը

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։


«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմել է Վարչական դատարան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկելու նպատակով։ Ամենայն հավանականությամբ, իրավական վեճը վերաբերում է հունիսի 17-ին ԿԸՀ-ի կողմից կայացված այն որոշմանը, որով համաձայնություն է տրվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն։ Դատական հայցն ստացվել է նախորդ օրվա երեկոյան և փոխանցվել դատավոր Գրիգոր Առաքելյանին։ Այս պահի դրությամբ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին համապատասխան որոշում դեռևս չի կայացվել։


Հարկ է նշել, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումը կապված է 22 տարի առաջ գործադիրի կայացրած որոշումը վավերացնելու գործի հետ։ Մասնավորապես, խնդրո առարկան 2004 թվականին տեղի ունեցած մի գործարք է, որը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից և երբևէ որևէ ձևով չի բողոքարկվել։ Տարիներ անց, երբ Ռոբերտ Քոչարյանն այլևս պաշտոնյա չէր, նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, զգալի ֆինանսական միջոցներ վճարելով, բաժնեմաս է ձեռք բերել հիշյալ ընկերությունում։ 


Ներկայումս իրավապահները փորձում են այդ քայլը կապել 2004 թվականի գործարքի հետ։ Խոսքը վերաբերում է «Օրանժ ֆիտնես» ակումբի հարևանությամբ գտնվող «Մաստեր կլաս» թենիսի տարածքին։ Փաստաբան Արամ Օրբելյանը լրատվամիջոցների հետ ունեցած զրույցում շեշտել է, որ այս ամբողջ գործընթացում որևէ հանցավոր տարր առկա չէ, իրականում առուվաճառքի պայմանագիր գոյություն չունի, այլ առկա է վարձակալություն և խոսքը ներդրումային ծրագրի մասին է, իսկ քրեական գործն արհեստականորեն հնարված է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250