Պապոյանի հայտարարությունը՝ արտահանման նոր ուղղությունների և աճող ծավալների մասին
Հունիսի 1-ից մինչև հունիսի 17-ը 411 տոննա ջերմատնային բանջարեղեն և ելակ և շուրջ 1.8 մլն հատ ծաղիկ ենք արտահանել, կառավարության նիստում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նրա խոսքով՝ ըստ ծավալների համամասնության արտահանում է արվել Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ, ԻԻՀ, Ուկրաինա, Բուլղարիա, Կիպրոս, Լատվիա, Ռումինիա, Չեխիա, Ավստրիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Բելառուս, Ղազախստան:
Պապոյանի խոսքով՝ դրանք առաջին արտահանումներն են և համոզմունք է հայտնել, որ տնտեսվարողների ու գործընկերային հմտություններից է կախված ծավալների ավելացումը։
Արձանագրելով, որ հրապարակված թվերը միայն ջերմատնայինն արտադրանքին են վերաբերում՝ Պապոյանն ասել է.
«Օրինակ՝ ծիրանն արդեն սկսել է արտահանվել, և 162 տոննա ծիրան ենք արտահանել, որը սրա մեջ չէր մտնում: Ընդ որում՝ ծիրանը, կարելի է ասել, երեկ ենք սկսել արտահանել, նոր է հասունանում: Երեկ առաջին արտահանումներն ենք ունեցել Ուկրաինա, Վրաստան»,- նշել է էկոնոմիկայի նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...