Քաղաքականություն

Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է ընտրությունները կեղծելու մասին հայտարարություններին

Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է ընտրությունները կեղծելու մասին հայտարարություններին

Ազգային ժողովում լրագրողների հետ ունեցած զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մեկնաբանել է ընդդիմության պնդումներն այն մասին, թե ընտրությունները կեղծվել են։


Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով ընտրությունները կեղծված լինելու վերաբերյալ ընդդիմության հայտարարություններին, նշեց, որ ընդդիմությունը մասամբ ճիշտ է ընտրությունների կեղծված լինելու մասով, քանի որ իրենք ամեն կերպ փորձել են կեղծել դրանք։ Ըստ նրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումների ծավալից հստակ երևում է, թե հանրապետությունում ինչ մասշտաբների է հասել ընտրակաշառքը և թե ինչպես են այդ սրիկաները փորձել գնապիտակ փակցնել ՀՀ քաղաքացիների ճակատին։


Նրա ձևակերպմամբ՝ ՀՀ քաղաքացին չի ծախվել և այդ ծախու արարածներին ցույց է տվել, որ իր հոգին ու քվեն չի վաճառում։


«Մենք հիմա շատ կարևոր օրենսդրական փոփոխությունների նախաձեռնման փուլում ենք, որ հետագայում արդեն ամեն ինչ շատ ավելի հստակ լինի ընտրակաշառքի մասով, որովհետև առնվազն էն, ինչ ես եմ հասկացել մեր իրավաբանների հետ խորհրդակցությունից, էն է, որ այս պահի դրությամբ մեր օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ու ընտրակաշառատու սրիկաները կարողանում են դեռևս մանևրել օրենքի շրջանակում»,- ասաց նա:


Ճշտող հարցին, թե կոնկրետ ինչ փոփոխությունների մասին է խոսքը, պատգամավորը պատասխանեց, որ առնվազն ընտրակաշառք բաժանելու մասով նախատեսվում են շատ լուրջ խստացումներ, ինչպես նաև քաղաքական դաշտի մաքրում ընտրակաշառատու սրիկաներից։


Պատգամավորի պնդմամբ՝ նախորդ օրը ԿԸՀ-ի դիմաց ընդդիմադիր բոլոր կուսակցությունների կազմակերպած հավաքի մասնակիցների քանակը փաստում է, որ դա կես միլիոն ձայն ստացած քաղաքական միավորի հավաք չէր։


«Առնվազն ակնհայտ է, որ նրանք մարդկանց հետ գոործարքի են գնացել: Մեկանգամյա է եղել գործարքը՝ փողը վերցրել են, գնացել ընտրել: Հետագա ցույցերի մասով պայմանավորվածություն չի եղել»,- ավելացրեց Ալեքսանյանը՝ ընդգծելով՝ այդ ուժերի բացարձակ մեծամասնությունն ստացել են ընտրակաշառքի բերումով:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250