Ուկրաինայի ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը՝ կենսաբանական զենքի կիրառման վերաբերյալ
Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է կենսաբանական զենքի ստեղծումը:
«Ուկրաինան երբևէ չի զբաղվել կենսաբանական զենքի մշակմամբ կամ պահեստավորմամբ և լիովին կատարում է իր միջազգային պարտավորությունները»,- հրապարակել է Ուկրաինայի ԱԳՆ
Պաշտոնական Կիևը հայտարարել է կենսաբանական զենքի արգելման մասին միջազգային կոնվենցիայի դրույթներին հավատարիմ մնալու մասին։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հրապարակված մեկնաբանությամբ ընդգծել է, որ երկիրը երբևէ չի մասնակցել նմանատիպ զինատեսակների մշակման, արտադրության կամ պաշարների ստեղծման գործընթացներին։
Գերատեսչության փոխանցմամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կենսաանվտանգության ոլորտում իրականացվող բազմամյա փոխգործակցությունն ունի բացառապես խաղաղ բնույթ։ Այն ուղղված է հանրային առողջապահության համակարգի հզորացմանը, համաճարակաբանական հսկողությանը, ինչպես նաև լաբորատոր ախտորոշման բարելավմանը։
ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ համատեղ ծրագրերին մասնակցող բոլոր ուկրաինական լաբորատորիաները գործում են միայն քաղաքացիական տիրույթում։ Դրանք գիտական, ախտորոշիչ կամ ռեֆերենս կենտրոններ են, որոնք ներառված են անասնաբուժության ու հանրային առողջապահության համակարգերում և որևէ առնչություն չունեն ռազմական նպատակների հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն զգուշացնող հայտարարություն է տարածել
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․«Հարգելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, մինչև մայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր հնարավորություն՝ զինծառայողների համար․ Սուրեն Պապիկյանը հայտարարություն է արել
Մարտական գործողությունների ընթացքում ստացած ծանր վնասվածքների և վիրավորումների հետևանքով զինծառայության համար ոչ պիտանի...
Զելենսկու սպառնալիքը` Ռուսաստանին
Մենք ողջ Ռուսաստանով մեկ գործարկելու ենք 600-ական դրոն և հրթիռ, և նրանք կզգան այս պատերազմը ճիշտ այնպես, ինչպես զգում են...
Ադրբեջանի կտրուկ պատասխանն իր տարածքների օգտագործման վերաբերյալ
Ադրբեջանը հերքել է ամերիկյան CNN հեռուստաընկերության հրապարակման մեջ տեղ գտած պնդումները, թե իր տարածքն օգտագործվել է Իր...