Ադրբեջանի կտրուկ պատասխանն իր տարածքների օգտագործման վերաբերյալ
Ադրբեջանը հերքել է ամերիկյան CNN հեռուստաընկերության հրապարակման մեջ տեղ գտած պնդումները, թե իր տարածքն օգտագործվել է Իրանի դեմ ռազմական կամ հետախուզական գործողությունների համար, և պահանջել է հերքել հրապարակված տեղեկությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
«Ադրբեջանական կողմը բազմիցս հերքել է նման պնդումները։ Մեր դիրքորոշումը նախապես պաշտոնապես փոխանցվել էր CNN-ի խմբագրությանը՝ համապատասխան հարցմանն ի պատասխան։ Նման անհիմն և չհաստատված պնդումները ապատեղեկատվության հերթական փորձն են», - նշել է Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ Բաքուն ակնկալում է, որ CNN-ը կհերքի հոդվածը, որը, Ադրբեջանի ԱԳՆ-ի գնահատմամբ, պարունակում է չհիմնավորված պնդումներ։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը ևս մեկ անգամ ընդգծել է, որ երկրի տարածքը չի օգտագործվում որևէ պետության դեմ ռազմական կամ հետախուզական գործողություններ իրականացնելու նպատակով։
CNN-ը հունիսի 5-ին, հղում անելով չորս աղբյուրի, հայտնել էր, որ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում Ադրբեջանում գաղտնի տեղակայել էր ռազմական և հետախուզական ստորաբաժանումներ՝ Իրանի ուղղությամբ գործողություններին աջակցելու նպատակով։ Լրատվամիջոցի տվյալներով՝ իսրայելական ուժերը գործել են Ադրբեջանի հարավում, այդ թվում՝ Իրանի սահմանին մոտ գտնվող հատվածներում։
Նմանատիպ հոդվածներ
Թեհրանը հարված է հասցրել ամերիկյան ավիաբազային
Թեհրանը հարված է հասցրել ամերիկյան ավիաբազային, որտեղից գիշերը հարձակում էր իրականացվել Իրանի տարածքի վրա: Այս մասին հայ...
Իրավիճակը կրիտիկականից վերածվում է աղետալիի. Պուտին
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ուկրաինացի զինծառայողներին և կոչ է արել նրանց չկատարել կիևյան իշխանությունների հրամա...
ԱԹՍ-ով հարված նավերին. ադրբեջանցիներ են զոհվել
Ազովի ծովում անօդաչու թռչող սարքի կողմից հարձակման են ենթարկվել երկու նավ, որոնցում 25 Ադրբեջանի քաղաքացիներ են եղել, ին...
Փաշինյանը` հայկական զենքի արտահանման մասին
Այս տարի մենք զենք ենք արտահանել միջազգային շուկա։ Այս մասին մայիսի 21-ին Արարատ քաղաքում տեղի ունեցող նախընտրական քարոզ...