«Ուժեղ Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել իր անունից տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ
Տարբեր կեղծ հարթակներ և օգտահաշիվներ «Ուժեղ Հայաստանի» անունից տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Այս մասին բարձրաձայնում է Մարիաննա Ղահրամանյանը։
«Մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակից ներկայացող կեղծ օգտահաշիվներից նամակներ են ուղարկվում զանգվածային լրատվության միջոցներին և անհատ լրագրողներին՝ փորձելով ստեղծել թյուր տպավորություններ և տարածել ապատեղեկատվություն։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ նման հաղորդագրությունները որևէ առնչություն չունեն «Ուժեղ Հայաստան»-ի հետ և չեն արտահայտում մեր դիրքորոշումը։
Կոչ ենք անում ԶԼՄ-ներին, լրագրողներին և հանրությանը զգոն լինել, տեղեկատվությունը ստուգել բացառապես մեր պաշտոնական հաղորդակցման հարթակներով»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ալեն Սիմոնյանը դիմել է պատգամավորներին մանդատների և ադրբեջանցիների վերադարձի թեմայով
Ալեն Սիմոնյանը հարցադրումներ է ուղղել պատգամավորներին՝ մանդատներ վերցնելու և 300 000 ադրբեջանցիների գալու վերաբերյալ հայ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...