ՔՊ-ում սրտատրոփ սպասում են ընտրությունների վերջնարդյունքներին․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում սրտատրոփ սպասում են կիրակի օրվան, երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնարդյունքները, եւ դրանից հետո միայն Նիկոլ Փաշինյանը կադրային որոշումներ կկայացնի։ Խոսում են, որ առաջնորդվելու է ընտրությունների արդյունքներով․ այն պաշտոնյաներն ու կուսակիցները, որոնք չեն արդարացրել իր սպասելիքները եւ ՔՊ-ի համար բարձր տոկոսներ «չեն խփել», պաշտոնանկ կարվեն կամ նոր պաշտոն չեն ստանա:
Հատկապես անհանգիստ են մարզպետները, որոնք ի պաշտոնե մարզային շտաբների ղեկավարներն էին եւ իրենց տարածքներում գրանցված արդյունքների գլխավոր պատասխանատուներն են համարվում:
Հիմա նրանց՝ պաշտոնում մնալ-չմնալու հարցը կախված է ՔՊ-ի թվերից։ ՔՊ-ում հատկապես դժգոհ են Լոռվա եւ Շիրակի թվերից։ «Դեմոկրատ» Փաշինյանը որոշել է ոչ միայն մարդկանց ազատ կամարտահայտության վրա ազդել, այլեւ վարչական լծակները բավարար չափով չկիրառած եւ ընտրողներին տեռորի չենթարկած պաշտոնյաներին պատժել:
Նմանատիպ հոդվածներ
«Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվել. նոր հայտարարություն
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․«Հարգելի՛ հայրենակիցներ«Բարգավաճ Հայաստան» կ...
Իրանը պատրաստվում է հրաժեշտ տալ Ալի Խամենեիին
Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը կկայանա հունիսի 25-ից հետո։Այս մասին հայտնում է իրանակա...
«Հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա բռնվել են». Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Մենք էլ ասում ենք ընտրակաշառ...
Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը»-ը
Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը»-ը․ մեկնաբանում է Քրիստինե Վարդանյանը.«Այս ժամերի ընթացքում մենք կենտրոնացած ե...