Փաշինյանի կարևոր հայտարարությունը՝ ծաղիկ արտադրողների համար
Հայաստանի ծաղիկ արտադրողները հասանելիություն են ստացել Նիդեռլանդներում գործող աշխարհի ամենամեծ ծաղկի վաճառքի հարթակին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նիդեռլանդների վարչապետն ինձ անձամբ գրել է, որ բոլոր հնարավոր միջոցներով կաջակցեն, որպեսզի Հայաստանի ծաղիկ արտադրողները հասանելիություն ստանան այդ շուկային և հարթակին»,-ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք՝ Ռուսաստանն արգելել էր հայկական ծաղիկների ներմուծումը։ Բացի ծաղիկներից, Ռուսաստանը Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սահմանափակումներ էր կիրառել հայկական արտադրության այլ ապրանքների նկատմամբ ևս։ Մասնավորապես, արգելվել է «Ջերմուկ» հանքային ջրերի, ձկնամթերքի, ալկոհոլային որոշ խմիչքների ներմուծումը, սահմանափակումներ են կիրառվել հայկական պտուղ-բանջարեղենի, մրգերի ներմուծման նկատմամբ։ Այդ համատեքստում Եվրամիությունը հայտարարել էր Հայաստանին աջակցության փաթեթի մասին, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ աջակցություն, ինչպես նաև լրացուցիչ միջոցառումներ՝ հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Դանիել Իոաննիսյանի ուշագրավ հայտարարությունը՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնել է․«Չկա հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե գողացված կամ կեղծված լինելու...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...