13:00 Լուրերը մեկ տողով. Մեծամորի ատոմակայանի ապագան. Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի ու ընտրակաշառքների մասին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•ՀԾԿՀ նախագահը, անդրադառնալով գազի ներմուծման այլընտրանքներին, որպես հնարավոր տարբերակներ նշել է Ադրբեջանը, Թուրքմենստանը և Իրանը։
•ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման դեպքում այն կգործի առնվազն մինչև 2036 թվականը։
•Կառավարությունը որոշում է կայացրել կառուցել մոդուլյար ատոմակայան, իսկ վերջնական մոդելի ընտրության հարցը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի 2027 թվական։
•Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ 2025 թվականին Հայաստանում արձանագրվել է 7,1 տոկոս տնտեսական աճ։
•ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի փոխանցմամբ՝ 2018 թվականից սկսած Հայաստանում կառուցվել, վերակառուցվել և հիմնանորոգվել է շուրջ 5000 կիլոմետր ճանապարհ։
•Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ծայրահեղ աղքատությունը երկրում զրոյացել է, և հանձնարարեց խստացնել հսկիչ-դրամարկղային կտրոնների տրամադրման հսկողությունը։
•Վարչապետը հույս հայտնեց, որ Հայաստան-Թուրքիա երկաթուղին արագ կբացվի, և նշեց, որ Ախլքալաք-Կարս երկաթուղու երկու գծերն էլ անխափան աշխատում են։
•Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ արդեն որոշել է Կառավարության նոր կազմը, սակայն հրաժարվեց նոր նախարարների անուններ հրապարակել։
•Վարչապետը դատաիրավական համակարգից պահանջեց պատասխաններ այն մասին, թե ինչու են ընտրակաշառք բաժանողները մնացել ազատության մեջ և շարունակել իրենց գործունեությունը։
•Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել կառույցից, ապա Երևանն այդ որոշումը կընդունի ի գիտություն։
•Գյումրիի քաղաքապետարանն ամբողջ գիշեր աշխատել է արտակարգ ռեժիմով՝ վերացնելու անոմալ տեղումների և որոշ տեղերում մինչև 1,5 մետր հասնող սառցաշերտի հետևանքները։
Նմանատիպ հոդվածներ
13:00 Լուրերը մեկ տողով. Զելենսկու շնորհավորանքը՝ Փաշինյանին. ՆԱՏՕ-ի կործանիչների գործողությունները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ընտրությու...
14:00 Լուրերը մեկ տողով. «Օրեշնիկի» զանգվածային գրոհ. ինչ է սպասվում Ծառուկյանի առանձնատանը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկ...
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-...
13:00 Լուրերը մեկ տողով. Պատմության ամենահզոր կլիմայական աղետը. ընտրակաշառքի բացահայտումից մինչև Իրանի թիրախավորում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայաց...